Չեմ հավատում ընտրությունների արդյունքներին, այն թվերին, որ հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մի քանի անգամ խոսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ վարպետ Մուկուչյանի մասին, հիմա ուզում եմ ուղղում մտցնել․ պարտադիր չէ, որ նա այդ թվերը նկարի, բավական է, որ հաստատի, հետո արդարանա, թե այդպիսի թվեր են տվել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։