ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 64-ի, 76 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է ТАСС-ը:
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ևս 4 դի է հայտնաբերվել: Զոհերի թիվը հասել է 64-ի, դեռևս որևէ տեղեկություն չունենք 76 մարդու ճակատագրի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելլա-Լիվայն Կավան:
Ֆլորիդայում բազմաբնակարան շենքը փլուզվել էր հունիսի 24-ին: