Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցներն այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել: Ըստ ասլամազյանցիների՝ Գյումրու քաղաքապետարանն անարդար որոշում է կայացրել՝ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանին ազատելով աշխատանքից: Աշխատակիցների խոսքով՝ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից ազատման վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի հիմնավորումներն իրենց համար անհիմն են: Քաղաքապետարանի համար հիմք է հանդիսացել այն, որ Միքայել Վարդպարոնյանն աշխատանքից ազատման դիմում է …
The post Անժամկետ գործադուլ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում. ասլամազյանցիները պահանջում են լսել իրենց appeared first on ԳԱԼԱ.
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխատակիցներն այսօրվանից անժամկետ գործադուլ են հայտարարել:
Ըստ ասլամազյանցիների՝ Գյումրու քաղաքապետարանն անարդար որոշում է կայացրել՝ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանին ազատելով աշխատանքից:
Աշխատակիցների խոսքով՝ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքից ազատման վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի հիմնավորումներն իրենց համար անհիմն են:
Քաղաքապետարանի համար հիմք է հանդիսացել այն, որ Միքայել Վարդպարոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Աշխատակիցներն ասում են, որ Վարդպարոնյանը գրությամբ հետ է կանչել իր դիմումը, բայց դիմումը քաղաքապետարանը հետ չի տրամադրել, և այդ դիմումի հիման վրա ազատել են աշխատանքից:
Ըստ ասլամազյանցիների՝ քաղաքապետարանի մյուս մատնանշած պատճառաբանությունն այն է, որ Միքայել Վարդպարոնյանը, բացի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահից, աշխատում է նաև այլ տեղ, բայց պատկերասրահի տնօրենը տվյալ աշխատանքից ազատվել է հուլիսի 2-ից, և դա հավաստող փաստաթուղթ կա:
«Ժամեր անց գալիս են Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը, փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը և ներկայացնում են պատկերասրահի նոր պաշտոնակատարին՝ Գագիկ Մանուկյանին, ով հանդիսանում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի ամբիոնի վարիչ և հիմնական աշխատող: Տվյալ անձը իրավունք չուներ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, որովհետև նա ևս պաշտոն է վարում և հիմնական աշխատող է: Նրան հրամանագրել էին՝ իր աշխատավայրից դեռ չազատված:
Մեր անձնակազմը մոտ 10 օր շարունակ խնդրում է, հորդորում, եզրեր է փնտրում համայնքապետարանի հետ, որպեսզի արդարությամբ վերականգնվի պատկերասրահի բնականոն առօրյան:
Քանի որ այստեղ կան ամբիցիաներ ազատված աշխատակցի շահեր պաշտպանելու, պայմաններ և այլն, և այլն, հետևաբար ոչ մի քայլ չարեցին մեզ ընդառաջ գնալու համար:
Չենք աշխատելու այնքան, մինչև հաշվի չնստեն ամբողջ անձնակազմի հետ:
Պարոն Վարդպարոնյանը ազատման դիմում էր գրել, որովհետև նրան կանչել են քաղաքապետարան, մի քանի պայմաններ են իր առջև դրել, որ մնա աշխատանքին, և դրա հետ մեկտեղ ասել են, որ անժամկետ դիմում ներկայացնի, ուղղակի կմնա մեզ մոտ, հետագայում պետք կգա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է պատկերասրահի կամավորը:
Աշխատակիցների պահանջը իրենց ձայնը լսելի դարձնելն է, որովհետև իրենք բազմիցս փորձել են կապ հաստատել քաղաքապետի, համայնքապետարանի հետ, բայց ոչ ոք իրենց չի լսել:
Պատկերասրահի էքսկուրսավար Նարինե Խաչատրյանն ասում է, որ իրենք իրենց արդար պահանջով մինչև վերջ գնալու են, մինչև հարցը հանգուցալուծում ստանա:
Ասլամազյանցիները նշում են՝ վճռական են տրամադրված, չեն ընկրկելու, պատրաստ են խնդիրը լսելի դարձնել անգամ վարչապետի մակարդակով, թույլ չեն տալու որևէ անարդար բան:
Անահիտ Չալիկյան
The post Անժամկետ գործադուլ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում. ասլամազյանցիները պահանջում են լսել իրենց appeared first on ԳԱԼԱ.