Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն, խորհրդակցություններ անցկացնելու աշխատանքները շարունակվում են: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը: «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընդունվել է ի գիտությունը: Աշխատանքը՝ համաձայն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարության շարունակվում է»,- ասել է Զեյնետդինովը: Նա նաև …