ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել՝ աշխարհի ամենահազվագյուտ բույսերից մեկին՝ Տիտան արումին մոտիկից տեսնելու և լուսանկարելու համար, գրում է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, իր վատ հոտի համար «դիակ ծաղիկ» անունը ստացած բույսն աճեցրել է այգեպան Սողոմոն Լեյվին, որը որոշել է այն ցուցադրել նաև իր համայնքի բնակիչներին։
Ծաղիկը, որն ունի դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ, ծաղում է միայն մի քանի տարին մեկ․ այն աճեցվում է ջերմոցային պայմաններում։
Նշվում է, որ բույսով հիանալու են եկել ավելի քան 1400 մարդ։