ԱՄՆ Սենատը հաստատել է Բիլ Նելսոնի թեկնածությունը ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տնօրենի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել է Կոնգրեսի վերին պալատի կայքում։
Սենատորները միաձայն որոշում են կայացրել Նելսոնի թեկնածությունը հաստատել այդ պաշտոնում։ Մոտ ապագայում Նելսոնը կերդվի և կստանձնի իր պաշտոնից բխող պարտականությունները:
78-ամյա Բիլ Նելսոնին ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնում դեռ մարտ ամսին առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նելսոնն այժմ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է և երեք անգամ սենատոր է եղել։ Կոնգրեսի վերին պալատում նա աշխատել է 2001-2019 թվականներին։
Նշենք՝ Բիլ Նելսոնը նախագահել է նաև տիեզերական ենթահանձնաժողովները, իսկ 2019 թվականից նա ՆԱՍԱ-ի խորհրդատվական խորհրդի անդամ է: 1986 թվականին Նելսոնը տիեզերական թռիչք է կատարել որպես STS-61C առաքելության մաս՝ Space Shuttle ծրագրի շրջանակում։ Նելսոնը դարձել է Կոնգրեսի երկրորդ անդամը և Ներկայացուցիչների պալատի առաջին անդամը, որը ճանապարհորդել է բաց տիեզերք: