Չինական Xiaomi ընկերությանը պատկանող Redmi ապրանքանիշը ներկայացրել է Redmi K40 սմարթֆոնի նոր տարբերակը, որը նախատեսված է բջջային խաղերի սիրահարների համար: Սարքավորման հատուկ տարբերակն անվանակոչվել է Հոնկոնգի մարտարվեստի վարպետ և կինոդերասան Բրյուս Լիի պատվին, հայտնում է MyDrivers-ը:
Redmi K40 Bruce Lee Special Edition-ը բնութագրական առումով չի տարբերվում սարքի բնօրինակ տարբերակից: Դրա հիմնական առանձնահատկությունն է դեղին և սև արտաքին դիզայնն ու հեռախոսի վրա Bruce Lee – king of kung fu (Բրյուս Լի՝ կունգ ֆուի արքա,- խմբ.) փորագրումը։
Սարքը ներկայացվել է դեղին և սև փաթեթավորվամբ, իսկ դրա համար նախատեսված պատյանը, լիցքավորիչը և մալուխը դեղին գույն ունեն։
Սմարթֆոնի տուփում կարելի է գտնել նաև տեղեկատվական թերթիկ, որում պատմվում է Բրյուս Լիի մասին:
Սարքը հասանելի է չինական շուկայում միայն մեկ տարբերակով՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 Գբ ֆլեշ հիշողությամբ։ Այն արժե մոտ 430 ԱՄՆ դոլար։