Իսրայելի հյուսիսային շրջաններից մեկում անցկացված տոնակատարության ժամանակ տրիբունիայի փլուզման հետևանքով առնվազն 38 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ ավելի քան 60 մարդ վիրավորվել է, որից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին: Ըստ տվյալների՝ մահվան դեպքերն ու վիրավորումները հիմնականում տրիբունայի փլատակների տակ մնալու հետևանքով եղած ճնշման պատճառով են եղել:
Տոնակատարության կազմակերպիչների հաշվարկներով՝ մասնակիցները թիվը գերազանցել է 100 հազարը: