Լա Լիգայի 32-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 26-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Չուկվուեզեն։ Ընդամենը երկու րոպե անց հյուրերի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով կատալոնացիներին։
65-րդ րոպեից տանտերերը մնացին տասը հոգով։
«Բարսեոլոնան» 71 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Վիլյառեալը» 49 միավորով՝ 7-րդ։