Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի բնակիչ Նորայր Առուշանյանի ձերբակալությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հրանտ Վարդանյանը։
«Սյունեցին ազատ արձակվեց։ Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց անձի ձերբակալումը»,- նշել է փաստաբանը:
Դատարանը պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին անհապաղ ազատ արձակել նրան։
Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ անցկացված բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։