Առնվազն հինգ մարդ է վիրավորվել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Շրևեպորտ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով, հայտնում է տեղական KSLA News հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի` տեղական ժամանակով 21:02-ին: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Զոհվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: