Հունաստանն ու Իսրայելը հայտարարել են իրենց համագործակցության պատմության մեջ պաշտպանական ոլորտում խոշորագույն գործարքի կնքման մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Գործարքի արժեքը գնահատվում է 1,65 միլիարդ դոլար և ներառում է 22 տարվա ընթացքում Հունաստանի ռազմաօդային ուժերի նոր ուսումնական կենտրոնի ստեղծումն իսրայելական Elbit Systems պաշտպանական կապալառուի կողմից: Այս նոր հարմարությունները կբարելավեն հույն օդաչուների պատրաստվածությունը՝ ծրագրելով նրանց դասընթացները իսրայելական օդուժի թռիչքային ակադեմիայում։
«Համոզված եմ, որ այս ծրագիրը կբարձրացնի հնարավորությունների մակարդակն ու կուժեղացնի Իսրայելի և Հունաստանի տնտեսությունները, և այդպիսով պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում մեր երկու երկրների գործընկերությունը կխորանա», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
Վերջին տարիներին պաշտպանական ոլորտում Իսրայելի և Հունաստանի համագործակցությունը կայունորեն աճել է՝ հարևան Թուրքիայի հետ լարվածության ֆոնին, ինչը պայմանավորված է Միջերկրական ծովում Թուրքիայի քաղաքականությամբ։
Պաշտպանական ոլորտում ստորագրված գործարքի մասին հայտարարվել է Կիպրոսում կայացած գագաթնաժողովից հետո, որին մասնակցել են Հունաստանի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները։ Գագաթնաժողովն անցկացվել է Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած վիճահարույց հանդիպումից մի քանի օր անց։