ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ մեկնել է Դելավեր նահանգում գտնվող գոլֆի ակումբ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, նախագահին հանգստյան օրերին ուղեկցում են վերջինիս հանգուցյալ որդու աները՝ Բո Ռոն Օլիվերը և խորհրդական Սթիվ Ռիքեթին:
Նշվում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահը վաղուց հետաքրքրված է գոլֆով: Նրա նախորդը՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, նույնպես հանգստյան օրերն անցկացնում էր այս մարզաձևով զբաղվելով: