Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը գտնվում է Արցախի հանրապետության հարավարևելյան հատվածում, արցախյան երկրորդ պատերազմից հետո գյուղի կեսն անցել է թշնամու վերահսկողության տակ: Թաղավարդցիներին անհանգստացնում է այն փաստը, որ ադրբեջանցիներն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում իրենցից: «Ադրբեջանցիները գիշերը մեկ-մեկ օդ են կրակում, այս պահին իրավիճակը հանգիստ է: Մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում կա 145 …
The post «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմին անցած 3,5 կմ տարածքը մեզ է վերադառնալու. իմ տունն էլ է մնացել նրանց վերահսկողության տակ». Թաղավարդի գյուղապետ appeared first on ԳԱԼԱ.
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը գտնվում է Արցախի հանրապետության հարավարևելյան հատվածում, արցախյան երկրորդ պատերազմից հետո գյուղի կեսն անցել է թշնամու վերահսկողության տակ: Թաղավարդցիներին անհանգստացնում է այն փաստը, որ ադրբեջանցիներն ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում իրենցից:
«Ադրբեջանցիները գիշերը մեկ-մեկ օդ են կրակում, այս պահին իրավիճակը հանգիստ է:
Մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում կա 145 տուն, և գրեթե ամեն տանը մարդ է ապրում, ուղղակի կան մարդիկ, ովքեր եկել են իրենց տները, բայց երեխեքին դեռ չեն բերել:
Մարդկանց մոտ խուճապ չկա, մենք հույս ունենք, որ ադրբեջանական կողմին անցած 3,5 կմ տարածքն էլ է մեզ վերադառնալու: Իմ տունն էլ է մնացել ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը:
Գյուղապետի խոսքով՝ մինչև պատերազմը գյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր.
«Հիմա, ցավոք սրտի, վարելահողերի 80%-ը մնացել է թուրքերի վերահսկողության տակ, այգիների 50%-ը նրանց տիրապետության տակ է: Հիմա էլ են մարդիկ անասուն պահում, բայց չեն կարող բաց թողնել, որովհետև անասունները կարող են անցնել թուրքերի կողմը»,- նշեց Հարությունյանը:
Բնակարաններ կորցրած թաղավարդցիների համար Կարմիր շուկայում նախատեսվում են կառուցել բնակարաններ։ Օլեգ Հարությունյանը, անդրադառնալով Կարմիր շուկայում տեղի ունեցող բնակարանաշինական աշխատանքներին, ավելացրեց.
«Նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ 150 տուն են սարքելու Կարմիր շուկայի վերևի տեղամասում: Եղանակների տաքանալուն պես գործընթացը կմեկնարկի, որովհետև նախագահը հենց այնպես չի ասել: Կառավարությունը նաև օժանդակում է, որ պատերազմի հետևանքով վնասված տները վերանորոգենք, արդեն 45 տան կտուր նորոգվել է»:
Գյուղապետի փոխանցմամբ՝ արդեն սկսվել են գույքագրման, ցուցակագրման աշխատանքները: «Մեր գործերով, մեր հոգսերով ապրում ենք… այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, բայց ո՞վ կարող է 100%-ով անվտանգության երաշխիք տալ»,-եզրափակեց Թաղավարդի գյուղապետը:
Անահիտ Չալիկյան
The post «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմին անցած 3,5 կմ տարածքը մեզ է վերադառնալու. իմ տունն էլ է մնացել նրանց վերահսկողության տակ». Թաղավարդի գյուղապետ appeared first on ԳԱԼԱ.