Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավերը կշարունակեն մուտք գործել Սեւ ծով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «սովորական ռեժիմով ռազմանավերի մասնակցությամբ գործողություններ էր իրականացնում ծովում, ինչը կշարունակվի»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակը չի մեկնաբանել լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է Սև ծով ամերիկյան ռազմանավերի պլանավորված մուտքից`Ռուսաստանի հետ սրումը կանխելու համար: