Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության շրջանակում «Ռոմա»-«Այաքս» խաղում կիսաեզրափակչի ուղեգրերից մեկն է խաղարկվում:
Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ: Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում է մեկնարկային րոպեներից:
Առաջին խաղակեսում «Այաքսը» տիրում է խաղային ու տարածքային առավելությանը:ժ
Հիշեցնենք, որ ամստերդամյան խաղում 2-1 հաշվով հաղթել են «գայլերը»:
Մյուս զույգում «Վիլյառեալը» 2-0 հաշվով հաղթում է Զագրեբի «Դինամոյին»: Աչքի են ընկել Պակո Ալկասերն ու Ժեռար Մորենոն: