Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանն այսօր երկրի նոր նախագահ է ընտրել:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ երկրի նոր ղեկավարի անունը Նգուեն Խուան Ֆուկ է: Նրան աջակցություն է հայտնել պատգամավորների 97,5 տոկոսը:
Նշենք՝ նախկինում 67-ամյա Նգուեն Խուան Ֆուկը զբաղեցնում էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնը:
Մինչ այդ երկրի նախագահը Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Փու Չոնգն էր: Նա վերընտրվել էր Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում և չէր առաջադրվել նախագահի պաշտոնի համար:
Քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո պետության նորանշանակ ղեկավարը հանդիսավոր կերպով երդում է տվել: