«Մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, քանի որ չենք գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։ Տնտեսագետի կարծիքով, ընտրությունների գնացող քաղաքական ուժերի ամենակարևոր խնդիրը պետք է լինի սոցիալական անհավասարության վերացումը։ Նրա ներկայացմամբ, 2019թ․ տվյալներով, Հայաստանում ամենահարուստների և ամենաաղքատների հարաբերակցությունը կամ, այսպես ասած՝ Ջինի գործակիցը եղել է 38,4, անգամ։ «Մինչդեռ, տնտեսագիտությունը սովորեցնում է, որ …