Ըստ նախնական տվյալների` Թայվանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել 61 և արգելափակման մեջ մնացել 72 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Թայվանի կենտրոնական տեղեկատվական կենտրոնին։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09։00-ին` Հուալյան քաղաքի մերձակա Դակինգշուի թունելում։ Գնացքը, որը վթարի է ենթարկվել, բաղկացած է եղել 8 վագոնից՝ նախատեսված 350 ուղևորի համար։ Տեղեկությունների համաձայն, գնացքի 2-րդ և 3-րդ վագոնները դուրս են եկել ռելսերից, իսկ 4-րդ և 5-րդ վագոնները դեֆորմացվել են։
Նշվում է, որ գնացքը թունելի ներսում բախվել է ճանապարհը քարերից մաքրող սարքավորումների հետ: