ԱՄՆ-ը 2014 թ-ից Ուկրաինային ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել անվտանգության ապահովման նպատակով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Պենտագոնի ղեկավարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությանը:
«Պաշտպանության նախարար Օսթինը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը ռուսական ագրեսիային ավելի արդյունավետ դիմակայելու նպատակով ուկրաինական ուժերի կատարելագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Օրեր առաջ Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Միացյալ Նահանգներից Ռուսաստանի հետ հնարավոր բախման դեպքում աջակցության երաշխիք է ստացել, շեշտվել էր նաև, որ վերջին մեկուկես ամսվա մեջ սա ամերիկացի ու ուկրաինացի պաշտոնյաների երկրորդ զրույցն է եղել, այս անգամ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: