Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, տեսնելով, որ ոչնչից չի կարող կառչել, հիմա էլ ասում է՝ այդ մանկապարտեզում աշխատում է տնօրեն Ժաննա Մանուկյանի բարեկամը, ես 12 տարի, որպես դաստիարակ աշխատել եմ, հիմա Ժաննա Մանուկյանը դեկտեմբեր ամսից է տնօրեն, ի՞նչ է, ինձ նա աշխատանքից պետք է ազատե՞ր, նա 10 տարի է աշխատում, ես՝ 12. Քաղաքապետարանի դիմաց թիվ 133 մանկապարտեզի աշխատակազմի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց դաստիարակ Աննա Մանուկյանն, անդրադառնալով մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելու հանգամանքներին:
«Մանկապարտեզ հաճախող մեկ երեխան հաշվետարի երեխան է, քանի որ 2018 թվականի ծնվածների կրտսեր խումբ չունենք, նրան թույլ չեն տվել գրանցվել, սակայն նա գալիս է մանկապարտեզ և մնում է իր մայրիկի մոտ: Այդ պահին լաց է եղել և բարձրացել է խումբ: Նա սննդից չի օգտվում, երեխաների հետ շփում չունի»,- պազաբանեց նա:
Լրագրողի հարցին, թե պարբերաբա՞ր է հաշվետարը երեխային իր հետ տանում աշխատավայր, դաստիարակը նշեց, որ միայն չորեքշաբթի օրերին է երեխան գտնվում մանկապարտեզում:
«Ես ազատվելու եմ աշխատանքից, ոչ թե իմ քրոջն են ազատում այդ պատճառով, այլ նրա համար, որ այս երկրում մանկավարժներին վերաբերում են ստոր, հանցագործ կաշառակերների նման: Պետական մակարդակով մեզ հանցագործի տեղ են դրել, իմ քրոջ վրա քրեական գործ են ուզում հարուցել, ինչի՞ համար: Նա հարցրել է՝ ինչի՞ համար եք հրավիրում ոստիկանության բաժին, ասել են՝ կգաք, կպարզենք, ժաննա Մանուկյանն էլ ասել է՝ ես չեմ ներկայանա, քանի որ ծանուցում չեք ուղարկել»,- նշեց դաստիարակը: