Իտալիայում ԱԳՆ են հրավիրել երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նշվում է, որ նման հրահանգ է տվել Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն` լրտեսության մեղադրանքով ռուս դիվանագետի ձերբակալության ֆոնին:
Նախօրեին իտալացի կարաբիներները ձերբակալել են երկու մարդու` Հռոմում ռուսական դեսպանությանը հավատարմագրված ռուս սպային և Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտանին: Նրանց մեղադրում են լրտեսության համար: Կարաբիներները հայտարարել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել այն պահին, երբ իտալացի կապիտանը գումարի դիմաց գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ռուսին: Իտալացուն կալանքի տակ են առել, ռուս սպայի նկատմամբ խափանման միջոց դեռևս չեն ընտրել` վերջինիս դիվանագիտական կարգավիճակի պատճառով: