Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը իր ֆեյբուքյան էջում հորդորել է քաղաքացիներին պատվաստման հարցը շահարկման թեմա չդարձնել: Նա մասնավորապես, գրել է. «Հարգելի հայրենակիցներ, այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները: Նոր կորոնավիրուսի 7 […]
The post Պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը, և այդ թեման մի դարձրեք շահարկման առարկա. Արմեն Մուրադյանը դիմել է քաղաքացիներին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը իր ֆեյբուքյան էջում հորդորել է քաղաքացիներին պատվաստման հարցը շահարկման թեմա չդարձնել:
Նա մասնավորապես, գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, այս պահին իմունիզացիայի երկու տարբերակ ունենք․ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը: Պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները:
Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։
Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:
Որպես բժշկական մայր բուհի ղեկավար, հավաստիացնում եմ ձեզ, որ համալսարանական մասնագետներն այս պահին հետևում են պատվաստման գործընթացին ՝թե աշխարհում և թե մեր երկրում»:
The post Պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը, և այդ թեման մի դարձրեք շահարկման առարկա. Արմեն Մուրադյանը դիմել է քաղաքացիներին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.