Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա և կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման: Մարտի 30-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն Է հայտնել Տեխնոլոգիաների և բիզնեսի համալսարանին կից Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Հուն Տաոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սուեզի ջրանցքը խոշորագույն լոգիստական միջանցքներից մեկն Է, որն Ասիան կապում է Եվրոպայի հետ, ինչպես նաև համաշխարհային նավագնացության կարևորագույն տրանսպորտային մայրուղին»,- նշել Է փորձագետը: «Բիզնեսի, տրանսպորտային փոխադրումների վերականգնման ֆոնին, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարաից, զգալիորեն աճել Է բեռների հոսքը, այդ թվում` ջրանցքով: Այդ առնչությամբ ներկայիս վթարը, որի հետևանքով ջրանցքը վեց օրվա ընթացքում արգելափակված Էր հունի լայնքով կանգնած բեռնարկղանավի պատճառով, լուրջ ազդեցություն կգործի ԱԽՏ-ի տնտեսությունների վերականգնման վրա»,- ընդգծել Է Հուն Տաոն:
Նրա խոսքով՝ այս պատահարը «կխախտի նաև տարածաշրջանի արդյունաբերական շղթան, քանի որ ջրանցքով են անցնում մեծ ծավալի նավթ և այլ հումքեր, որոնք չափազանց անհրաժեշտ են արտադրության բնականոն շրջանառության համար»: Ինչպես նշել Է Սինգապուրի արդյունաբերական ֆեդերացիայի նախագահ Դուգլաս Ֆոն, «տեղացի արտադրողները, որոնք մեծ քանակությամբ բաղադրիչներ են ներմուծում ծովով, արդեն կանգնած են փոխադրումների ծախսերի ավելացման խնդրի առաջ»: «Տարբեր գնահատումներով,- ասել Է նա,- արժեքը 20 տոկոսից աճել Է մինչև 200»: