Ճապոնիան և ԱՄՆ-ն ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի և նախագահ Ջո Բայդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ Սուգան իր այցն ԱՄՆ կսկսի ապրիլի 8-ին: Իսկ ուղևորությունը կտևի չորս օր: Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղևորությունից առաջ Սուգան պատվաստում կանցնի կորոնավիրուսի դեմ: Ինչպես սպասվում Է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանի, ԿԺԴՀ-ի, կլիմայի փոփոխության հարցերը և երկկողմ ռազմավարական դաշինքը: 2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել Է Սպիտակ տանը:
Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը Նյու Յորքում հանդիպել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո, բայց մինչև պաշտոնակալությունը: