Добавить новость

Кемнаде: Медведев один из самых сурово настроенных по отношению к Западу российских политиков

В Новосибирске осужденный получил 15 лет за оправдание терактов на Дубровке и в Беслане

СМИ: в московском вузе прошли массовые задержания

МИД Канады призвал граждан страны покинуть Иран после решения по КСИР



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ամենասարսափելին այն է, երբ դու Շուշիի կողքից անցնում ես և Շուշի չես մտնում և նույնիսկ չես կարող գլուխդ բարձրացնել, որովհետև սիրտդ կանգ կառնի». Ա.Հարությունյան

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը նախքան զրույցը սկսելը ասում է՝ չէինք սպասում, որ էսքան երկար ենք Գյումրիում մնալու և որ թեկուզ ժամանակավոր Գյումրիի բնակիչ կդառնանք: Աշխեն Հարությունյանը պատմում է, որ Գյումրիում իրենց զգում են ինչպես տանը, ասում է՝ մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա: «Մենք Գյումրին …

The post «Ամենասարսափելին այն է, երբ դու Շուշիի կողքից անցնում ես և Շուշի չես մտնում և նույնիսկ չես կարող գլուխդ բարձրացնել, որովհետև սիրտդ կանգ կառնի». Ա.Հարությունյան appeared first on ԳԱԼԱ.

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը նախքան զրույցը սկսելը ասում է՝ չէինք սպասում, որ էսքան երկար ենք Գյումրիում մնալու և որ թեկուզ ժամանակավոր Գյումրիի բնակիչ կդառնանք:

Աշխեն Հարությունյանը պատմում է, որ Գյումրիում իրենց զգում են ինչպես տանը, ասում է՝ մարդիկ այնքան սրտաբաց են, որ քեզ երբեք օտար չես զգա:

«Մենք Գյումրին միշտ ենք սիրել, և այս ամիսների ընթացքում եղած լավ տպավորությունները կրկնապատկվել են:

Գյումրիում անկեղծությունը սիրեցի՝ չափազանց բաց անկեղծությունը, որովհետև մեր օրերում մարդիկ պարզ և անկեղծ չեն լինում: Հայի նախնական կերպարը զգացվում է գյումրեցու մեջ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը:

Աշխենը ընտանիքի ու ընկերների հետ պատերազմի օրերին է Գյումրի տեղափոխվել, ընտանիքի անդամները տեղափոխվել են Արցախ, ինքն ու մայրը Գյումրիում են ապրում:

Աշխենը Շուշիի մասին կարոտով ու մեծ ցավով է պատմում, հետո անկեղծանում, որ Գյումրին ու Շուշին իրենց ճարտարապետությամբ նման են իրար:

«Սիրտս ու հոգիս եմ թողել Շուշիում, ամեն ինչ եմ Շուշիում թողել և հուսով եմ, որ պիտի վերադառնանք. համենայնդեպս այդ հույսն է ապրեցնում, գործելու ուժ տալիս: Խնդիրը քարերը, շենքերը չեն. խնդիրը հայրենիքի կորուստն է, և դա է սարսափելին:

Այո, հայերը խաղաղասեր ժողովուրդ են, մենք բոլորս էլ խաղաղասեր ենք, և մենք մեզ լավ ենք զգում խաղաղ պայմաններում, բայց մի անգամ պիտի կարողանանք շատ մեծ ուժ ցույց տալ, որպեսզի գոնե 2 սերունդ հանգիստ ապրի: Թե չէ այսպես չի լինի՝ ամեն անգամ ամեն սերունդ իր պատերազմն ունենա:

Շուշիից ինձ հետ հիշողություններ եմ բերել… արդեն 6 ամիս է չենք կարող Շուշի վերադառնալ, հիշողություններն են, որ ապրեցնում են: Երբեմն որ շատ ցավոտ է լինում, փորձում եմ չհիշել:

Հիշում ես, հիշում ես ու սիրտդ ճզմվում է, և զգում ես, որ ֆիզիկապես մի բան լինելու է քեզ հետ, փակում, դնում եմ մի կողմ հիշողություններս… ու այսպես էլ ապրում ենք»:

Գյումրիում Աշխենն ու իր ընկերները չնայած քիչ հնարավորություններին, բայց չեն դադարում ստեղծագործել:

«Այնպես է ստացվել, որ մեր երեխաները, ապրելով այս իրականության մեջ, մի քիչ ավելին են հասկանում, քան իրենց տարիքը պիտի թույլ տար, և քան իրենք իրենց տարիքում դա պետք է հասկանային:

Փորձում ենք հնարավորինս անել այնպես, որ երեխաները վերադառնան հեքիաթին և երեխաները մի փոքր ավելի ապրեն իրենց մանկությունը:

Շատ հաճախ մեր ցավը խորը անկյունում փաթեթավորում ենք և ասում ենք, որ վերջ, պիտի աշխատենք:

Շուշիի պետական թատրոնը, Արցախի կառավարությունը և Արցախի մշակույթի նախարարությունը որոշում կայացրեց, որ Շուշիի պետական թատրոնը պիտի պահվի, թեկուզ և ոչ Շուշիում: Մենք գործում ենք բարդ պայմաններում, որովհետև թատրոնի աշխատակիցների մի մասը Ստեփանակերտում է, մի մասը Գյումրիում է, իսկ մյուս մասն էլ Հայաստանի այլ մարզերում են, և մենք մեր փորձերը առցանց ենք անում: Առայժմ մենք շրջիկ թատրոնի կարգավիճակում ենք, այնքան ժամանակ, մինչև որոշվի, թե որտեղ պետք է տեղակայված լինի թատրոնը: Առայժմ անում ենք այն, ինչը հնարավոր է, երբեմն էլ անհնարինն ենք անում:

Հունվարից Գյումրու տիկնիկային թատրոնում էինք ես ու Լիլիթը աշխատում, բայց երբ 2 ամիս հետո որոշում կայացվեց, որ Շուշիի թատրոնը պիտի պահպանվի, մենք դիմում գրեցինք և դուրս եկանք»:

Աշխեն Հարությունյանն ասում է՝ փոքր հանդիսատեսի հետ աշխատելը հեշտ է, նրանց հետ պետք է ուղղակի անկեղծ լինել և խոսել այն թեմաներից, որոնք հուզում են իրենց և որոնք հասկանալի են իրենց համար:

«Մենք ինքներս ենք փոքրիկ տիկնիկներ պատրաստում և ներկայացում խաղում, և երեխաները ընդունում են այդ պայմանականությունները: Կարիքը ծնում է հնարամտություն, և հիմա մենք այդ էտապում ենք»:

Աշխեն Հարությունյանը ասում է՝ երբ պատերազմից հետո հյուրախաղերով մեկնել է Արցախ, երբ տեսել է ամայացած Քաշաթաղը, շատ է նեղվել: Ասում է՝ պատերազմի ընթացքում եթե մտածում էինք, որ հարազատի, ծանոթի կորստի մասին իմանալուց սարսափելի բան չկար, բայց հիմա…

«Ամենասարսափելին այն է, երբ դու Շուշիի կողքից անցնում ես և Շուշի չես մտնում և նույնիսկ չես կարող գլուխդ բարձրացնել, որովհետև սիրտդ կանգ կառնի: Դու հյուրախաղերի ես Ստեփանակերտում և Շուշիից ընդամենը 8-10 կմ հեռավորության վրա ու դու մնում ես հյուրանոցում, այսինքն՝ քո տանը դու մնում ես հյուրանոցում. դա սարսափելի ճզմում է: Ինձ թվում էր երկրորդ անգամ ավելի հեշտ կլինի, բայց էլի նույն բանն է, նույն բանն ենք զգալու մինչև Շուշիի վերադառնալը»,- եզրափակում է Աշխեն Հարությունյանը:

Մի օր անպայման վերադառնալու է Արցախ, ասում է՝ մենք պիտի մեր հողի և երկրի տերը լինենք, և ոչ ոք չի կարող դա մեր փոխարեն անել:

Անահիտ Չալիկյան

The post «Ամենասարսափելին այն է, երբ դու Շուշիի կողքից անցնում ես և Շուշի չես մտնում և նույնիսկ չես կարող գլուխդ բարձրացնել, որովհետև սիրտդ կանգ կառնի». Ա.Հարությունյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Россия и Китай нашли обходной путь для платежей на ...

В Тюмени раскрыли полицейских с подельницами, которые занимались незаконной миграцией

Создаем город Мечты: что мэр и его команда изменила в Москве

Coway Rus - аккумуляторная система хранения энергии для промышленности, электростанций и домов

Музыкальные новости

В аэропорту Пулково задержали шесть рейсов и отменили еще один

Совместное заявление участников круглого стола, приуроченного ко «Дню защиты прав безвинно осужденных»

МОК не допустил до Олимпиады сильнейших борцов и тхэквондистов из России

Муфтий Гайнутдин пожелал Путину помощи Аллаха для побед

Новости России

Порфирия: врач рассказал, что такое «болезнь вампиров»

В квитанции за ЖКХ будут пустые строки: за эти услуги пожилым россиянам не нужно платить с 1 июля

Coway Rus - аккумуляторная система хранения энергии для промышленности, электростанций и домов

Россия и Китай нашли обходной путь для платежей на ...

Экология в России и мире

Работники сервисного локомотивного депо (СЛД) «Боготол-Сибирский» филиала «Красноярский» ООО «ЛокоТех-Сервис» приняли участие в соревнованиях Роспрофжел «Мы вместе»

Лучшие «цитаты» Джейсона Стэтхема в брутальном блокбастере «Юмор FM»

Культурное лето с Dhawa Ihuru

Как Россия уступила Азербайджану значительные территории Дагестана и два села

Спорт в России и мире

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP

Moscow.media

Axenix поддержит Беляевскую премию в популяризации ИИ

Бесплатный билет в музеи Зеленоградска от «ПАРАDOX» и BelkaCar

Mishel Dar и его главный хит лета: «Лети»

Загадочное утро...











Топ новостей на этот час

Rss.plus






Сотрудники КЦ «Внуково» проведут лекцию о жизни и творчестве Михаила Булгакова

Тишковец: по Москве пронесся десятибалльный шторм с порывами ветра до 90 км/ч

Первая жертва столичного урагана: На севере Москвы мужчину убило упавшим деревом

Торжественный приём Путина в КНДР: чем завершились переговоры