Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին: Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հեթանոսները երեկ Ամանոր են նշել։ Մինչ տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի անդամներն արևածագը դիմավորել են «Գառնի»-ում։ Ծիսական արարողակարգի ավարտից հետո, Արորդիների ուխտի անդամները մասնակիցներին արևխաչով …