Կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Մոնակոյից»: Այս մասին հաղորդում է buzzsport.fr-ը:
Եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում ռուս ֆուտբոլիստի նկատմամբ: Իսպանական մամուլի հաղորդմամբ, «Սեւիլիան» փորձելու է ձեռք բերել ռուս կիսապաշտպանին: «Մոնակոն» պատրաստ կլինի վաճառել «Գոլովինին», եթե լավ առաջարկ ստանա:
Այս մրցաշրջանում Ալեքսանդրը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում ՝ խփելով 4 գնդակ: