ԱԺ-ում ընթանում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Օրակարգում են «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցերը և այլ հարցեր։