«Ռեալը» 3-1 հաշվով հաղթեց «Սելթային» Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում։
Մադրիդյան ակումբը արդեն տասը խաղ է՝ չի պարտվում․ վերջին անգամ Զիդանի թիմը պարտվել է հունվարի 30-ին, երբ 1-2 հաշվով զիջեց «Լևանտեին» Լա Լիգայում։
Այդ ժամանակվանից ի վեր մադրիդյան թիմը 8 հաղթանակ է տարել ու 2 անգամ ոչ-ոքի խաղացել բոլոր մրցաշարերում։
Հաջորդ տուրում «Ռեալը» տանը կընդունի «Էյբարին», այդ խաղը կկայանա ապրիլի 3-ին։