Мы в Telegram
Добавить новость

В работе мессенджера «Телеграм» случился массовый сбой

Сбивший детей в Можайске водитель разогнал Maserati до 280 км/ч

Дорогие дороги

Красавица красноперка

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պաշտպանության նախարարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար. Փաստաբան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Գասպարյանի վերաբերյալ Վարչական դատարանի որոշումը ու եկել եզրակացության. «2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է. «1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության […]

The post Պաշտպանության նախարարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար. Փաստաբան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Գասպարյանի վերաբերյալ Վարչական դատարանի որոշումը ու եկել եզրակացության.

«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է.

«1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:

2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

Մինչ այդ` մարտի 10-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունների կատարումը պաշտպանության նախարարի հրամանով դրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներից Ստեփան Գալստյանի վրա: Բացի այդ, առկա է գործընթաց այլ անձի շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցով, որը պետք է դադարեցվի դատարանի որոշումից հետո:

Ստեղծված իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարը, նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունն ապահովելու համար, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար:

Այսպես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը: Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման և ազատման հրամանների առկայության պայմաններում Պաշտպանության նախարարի հրամանով է կատարվում պաշտոնի-հանձնում ընդունում, ինչպես նաև նախարարի հրամանով է զինծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ, հանվում է զորամասի անձնակազմի ցուցակներից:

Ուստի դատարանի որոշման առկայության պայմաններում ՀՀ պաշտպպանության նախարարը պարտավոր է իր կողմից նախկինում ընդունված հրամանները՝ Օնիկ Գասպարյանին կադրերի տրամադրության տակ թողնելու մասին, զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներց հանելու մասին, ինչպես նաև Ստեփան Գալստյանին ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու մասին ճանաչել ուժը կորցրած:

Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Ինչպես երևում է հոդվածի նկարագրությունից նշված հանցագործությունը կատարվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ: Նաև կարծում եմ Պաշտպանության նախարարի անգործությունը կարող է դրսևորվել խմբային շահերից ելնելով՝ այն է ապահովել քաղաքական թիմի համար ցանկալի անձի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելը:

Միաժամանակ, իմ կարծիքով առերևույթ առկա է հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. խախտվում է զինված ուժերի միանձնյա և կենտրոնացված ղեկավարման սկզբունքը, սպառնալիքի տակ է դրվում պետության ռազմական անվտանգության համակարգի անխափան գործունեությունը:

Հ. Գ. Դատարանի որոշումը հրապարակելուց հետո այն առձեռն հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև այդ մասին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գրավոր ներկայացրել է պաշտպանության նախարարին»:

The post Պաշտպանության նախարարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար. Փաստաբան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Красавица красноперка

В Ленинградской области вооруженный ножом мужчина угрожал детям

Актера Театра сатиры покинул собрание на «скорой»

РИА Новости: эксперт счел сбои в Telegram внутренней проблемой мессенджера

Музыкальные новости

Чемпионат России по мотоболу прошел в Видном

Пиар Менеджер для Артистов, Музыкантов, Композиторов, Актеров, Поэтов, Писателей, Моделей, Дизайнеров, людей любых творческих профессий и брендов!

Новости и Культура, Дети и Россия: кукольный Театр Ульгэр выступил в Улан-Улан-Удэ в Этнографическом музее народов Забайкалья перед детьми и родителями в семейный праздник

I tried to recreate Marvel's Iron Man in this movie studio sim, and my version was so bad my own father stormed out of the theater

Новости России

Сбивший детей в Можайске водитель разогнал Maserati до 280 км/ч

Массовый сбой в работе Telegram затронул США и Европу

Сбивший двоих детей в Подмосковье водитель Maserati ехал со скоростью 280 км/ч

Красавица красноперка

Экология в России и мире

Об отношении к русским в Азербайджане

Антисанитария в службах доставки: токсиколог Кутушов рассказал, почему опасно заказывать еду

Новая коллекция ювелирных украшений Louis Vuitton

Красноярский музыкальный театр представил проект театральной экосистемы будущего

Спорт в России и мире

Экс-теннисист Ольховский: российские теннисисты выступили ниже ожиданий

«Сейчас даже счёт не помню»: Андреева сенсационно победила Соболенко и вышла в полуфинал «Ролан Гаррос»

Тарпищев о Медведеве и Рублеве: без травм сыграют в Париже лучше, чем в Токио

«Он никогда не снимается с турниров». Циципас прокомментировал травму Джоковича

Moscow.media

Несмотря на санкции, Amazon поставляла технологии распознавания лиц в Россию

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Хакеры начали «прикидываться» соискателями и подсовывать вредоносные ссылки

В этом году планируют заключить контракт на реконструкцию еще одного участка трассы Р-23 в Ленобласти











Топ новостей на этот час

Rss.plus






Красавица красноперка

Доцент Соболева: дешевле всего кариес лечат в Тульской области

В работе мессенджера «Телеграм» случился массовый сбой

В работе Telegram наблюдается сбой