«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Սելթայի» հետ խաղում։
Ֆրանսիացին այս կերպ մադրիդյան ակումբի կազմում Իսպանիայի առաջնությունում խփել է իր 185-րդ ու 186-րդ գոլերը։ Այս ցուցանիշով նա հավասարվել է Սանտիլյանայի հետ ու «Ռեալի» ՝ Իսպանիայի առաջնությունում ռմբարկուների ցանկում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Առաջատարներն են Ալֆրեդո Դի Ստեֆանոն (216), Ռաուլը (228) և Կրիշտիանու Ռոնալդուն (311)։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցանկում Բենզեման արդեն 17 գոլ է խփել ու զիջում է միայն Լիոնել Մեսսիին (21, «Բարսելոնա») և Լուիս Սուարեսին (18, «Աթլետիկո»)։