Ամերիկյան Amazon-ի աշխատակից Շարլոտ Նյումանը դաշնային դատական հայց է ներկայացրել ընդդեմ ընկերության ղեկավարությանը՝ մեղադրելով ռասայական խտրականության մեջ: Այս մասին հայտնում է Seattle Times-ը ՝ վկայակոչելով դատարանի փաստաթուղթը, գրում է РИА Новости-ն:
Ըստ Նյումանի, ընկերության ղեկավարությունը, մասնավորապես Սիեթլի բաժինը, կողմնակալ է սևամորթ աշխատողների նկատմամբ: Կինը նկարագրել է դեպքեր, երբ իրեն աշխատանքի համար ավելի քիչ են վճարել, քան նույն հմտություններով սպիտակ գործընկերներին:
Բացի դա, ըստ Amazon-ի աշխատակցի՝ ռասայական կողմնակալության պատճառով, սևամորթ աշխատակիցներին մերժել են պաշտոնի առաջխաղացման հարցում:
Աֆրոամերիկուհին նաև մեղադրել է բաժիններից մեկի տնօրենին՝ սեռական ոտնձգությունների և բռնության մեջ: