Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի չեմպիոն Էնդի Մարեյը հաղթանակով է սկսել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարը։
Շոտլանդացի թենիսիստը 1/16-րդ եզրափակիչում 2-6, 7-6(2), 6-3 հաշվով հաղթել է Ռոբին Հաասին ու դուրս եկավ հաջորդ փուլ։
Սա Մարեյի առաջին հաղթանակն էր անցած տարվա օգոստոս ամսին կայացած Միացյալ Նահանգների բաց առաջնությունից հետո։ 1/8-րդ եզրափակիչում Մարեյի մրցակիցը կլինի Մարկոս Ժիրոն – Անդրեյ Ռուբլյով զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ Մարեյը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով բաց էր թողել Ավստրալիայի բաց առաջնությունը։