ԱՄՆ-ն Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը համարում է հրատապ առաջնահերթություն, և Ռուսաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու առնչությամբ ձեռնարկելիք քայլերի հարցը սերտ համակարգում է Եվրամիության հետ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, հաղորդել էր, որ Վաշինգտոնը, ԵՄ-ի հետ համաձայնեցնելով, Ալեքսեյ Նավալնիի հետ կապված նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարել այս շաբաթ:
«Մենք աշխատել ենք այս խնդրի շուրջ որպես հրատապ խնդիր: Մենք տեղյակ ենք, որ սա մի հարց է, որի շուրջ պետք է շարունակենք խոսել միասնական դիրքորոշումից ... Ես չէի նշի որևէ ժամկետի սահմանում այս հարցի վերաբերյալ, բացի նրանից, որ մենք սա դիտարկում ենք որպես հրատապ առաջնահերթություն», - ասել է Փրայսը: