Հնդկաստանի բանակը երկու շների սովորեցրել է հայտնաբերել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հնդիկ մասնագետները եկել են եզրահանգման, որ «Քովիդ-19»-ի նյութափոխանակության կեսնական չափորոշիչները գտնվում են շների՝ հոտառությամբ հայտնաբերելու հնարավորության սահմաններում, ինչը կարող է օգնել արագ գտնել վարակված մարդկանց:
Գիտափորձերին մասնակցել է անգլիական կոկեր-սպանիել և հնդկական չիպիպարայ տեսակի որսաշները:
Կենդանիներին սովորեցրել են աշխատել հիվանդների մեզի և քրտինքի փորձանմուշների: Նշվում է, որ զգայունության մակարդակը շների մոտ բավականին բարձր է: Վարժեցնելուց հետո կենդանիներին ուղարկել են Դելիի ճամբարներից մեկը, որտեղ նրանք 18 կորոնավարակակրի են հայտնաբերել 3000 մարդկանց միջից:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10,8 մլն-ը, որից ավելի քան 155 հազարը մահացել է: