Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր նպաստի այս տեսակից օգտվելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն