Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, ընթանում է Մարմաշենի նորակառույց ֆուտբոլի դաշտի տարածքում Վահրամաբերդի 21-ամյա բնակիչ Զարզանդ Մանուկյանին ծեծելով սպանելու գործով դատական նիստը։ Դեպքը տեղի էր ունեցել 7 ամիս առաջ՝ 2020 թվականի մայիսի 27-ին։ Հիշեցնենք, որ 21-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվում է հարևանի գյուղի՝ Մարմաշենի 17-ամյա բնակիչ Հովհաննես Խաչատրյանը։ Լինելով անչափահաս՝ նա …