Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամկետային զինծառայողները դեկտեմբերի 27-ին՝ արձակուրդից հետո պետք է մեկնեին Արցախի Հանրապետություն՝ շարունակելու ծառայությունը, սակայն չեն կարողացել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ժամկետային զինծառայող Արամ Բադալյանը, ով պետք է զորացրվի հունվարի 27-ին, ասաց, որ իրենք մոտ 250 հոգի են և առաջին իսկ օրից մեծ ցանկություն են ունեցել այցելել Եռաբլուր և խնդրանքով դիմել են հրամանատարությանը, որպեսզի կարողանան այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն փոքր՝ 25-հոգանոց խմբերով, ինչը չի մերժվել:
Յուրաքանչյուր օր նրանք հարքանգի տուրք են մատուցում բոլոր նահատակված հերոսներին, ովքեր հայրենիքի համար չեն խնայել ամենաթանկը՝ իրենց կյանքը: