Ես հավաստիացնում եմ բոլորին, որ ես որևէ հանցանք չեմ գործել ո՛չ այս պահին, ո՛չ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը և շարունակելու եմ պաշտպանել օրենքը: Օրենքի գերակայությունը երկրում երկրի զարգացման ուղին է: Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել Սահմանադրությունը: Սակայն այս իշխանությունները, խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետևում, թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիր: