Պատերազմը դադարեցնելու հիմնական գործոնը խելքն ու սթափությունն են, իսկ Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանությունների մոտ դա բացակայում է։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա ներկայացմամբ, անցնող 4 օրում հայկական Զինված Ուժերի կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում։ Ինչ վերաբերում է մարտերի արդյունքներին, Արցախի նախագահը հայտարարեց, […]
The post Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա՝ հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում, շատ անտարբեր են․ Արցախի նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Պատերազմը դադարեցնելու հիմնական գործոնը խելքն ու սթափությունն են, իսկ Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանությունների մոտ դա բացակայում է։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նրա ներկայացմամբ, անցնող 4 օրում հայկական Զինված Ուժերի կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ առաջին արցախյան պատերազմում։
Ինչ վերաբերում է մարտերի արդյունքներին, Արցախի նախագահը հայտարարեց, որ դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ընդգծեց, որ լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ՝ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ։
«Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա, որովհետև հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում․ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ։ Սա ոչ մարդկային բարբարոսի կերպար է», -հայտարարեց ԱՀ նախագահը։
The post Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների վրա՝ հարյուրավոր դիակներ թողել են առաջնագծում, շատ անտարբեր են․ Արցախի նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.