Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 300 օր: Այս մասին հիշեցնում են Խաղերի կազմկոմիտեն: Ընթացիկ տարվա մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: