Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ խուսափած։ Շատ քաղաքացիներ զինվորական ծառայություն չեն անցել՝ օրինական հիմքի վրա, եթե նրանք պատրաստ են կամավորագրվել աշխարհազորին, կարծում եմ, պատճառ չկա հիմա դա արգելելու, ավելին՝ դա հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու լրացուցիչ հնարավորություն է։ Եթե, սակայն, քաղաքացին իսկապես թաքնվել է զինվորական ծառայությունից, և հետո փողով «ազատում» է գնել, ինչպես, ցավոք, թույլ էր տալիս մեր օրենսդրությունը, կամ չարամիտ խուսափել է ծառայությունից, գուցե այդ քաղաքացիներին այլևս իմաստ չունի ընդգրկել աշխարհազորում։