Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սեւ ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել արտասահմանյան պետությունների ռազմանավերը: Նա նշել է, որ դրանցից շատերը չեն պատկանում տարածաշրջանի երկրներին: «Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ մեր նավատորմը չէ, որ պարբերաբար գնում-գալիս է, այլ նրանց նավատորմն է Սեւ ծովում: Ավելին, կան ոչ տարածաշրջանային տերությունների նավեր: Եվ դա դարձել է …
The post Սև ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել օտարերկրյա ռազմանավերը. Շոյգու appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սեւ ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել արտասահմանյան պետությունների ռազմանավերը: Նա նշել է, որ դրանցից շատերը չեն պատկանում տարածաշրջանի երկրներին:
«Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ մեր նավատորմը չէ, որ պարբերաբար գնում-գալիս է, այլ նրանց նավատորմն է Սեւ ծովում: Ավելին, կան ոչ տարածաշրջանային տերությունների նավեր: Եվ դա դարձել է կանոնավոր, դա գրեթե պարբերաբար է տեղի ունենում», — ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ Սեւ ծովում հայտնվելիս՝ օտարերկրյա նավերին միշտ ուղեկցում են ռուսաստանյան նավերը:
Պաշտպանության նախարարը դժգոհություն է հայտնել , որ նման դեպքերից հետո արևմտյան լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկություններ, թե ռուսաստանցի զինվորականները գործում են ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ և սխալ:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկրին սպառնալիք չլինի», — ասել է նախարարը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՌԴ զինվորականներն անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը պաշտպանեն արտաքին սպառնալիքներից:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
The post Սև ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել օտարերկրյա ռազմանավերը. Շոյգու appeared first on ԳԱԼԱ.