Տարօրինակ զգացողություն էր։ Ավելի ճիշտ՝ ոչ մի զգացողություն չկար։ Ասես մի անտեսանելի ձեռք դատարկել էր հոգին: Ցավից, ուրախությունից, վրեժից, տառապանքից, հաճույքից… թողնելով անորոշ ու անպարագրելի դատարկություն: Չկար անցյալ, չկար ապագա, ամեն ինչ մեկեն ջնջվել էր, միայն գիշերը կար, որ կախվել էր ննջարանի լուսամուտին՝ մեծ դեղին լուսնալույսով ու հազարավոր անփայլ աստղերով: Թվում էր՝ մարմինը իրար լքած …