Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է. 2011 թվականի հոկտեմբեր ամսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն իսրայելցի շարքային զինվոր Գիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար նրան փոխանակեց 1000 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնց թվում կային նաև Համասի գրոհայիններ: Այդ զինվորը հինգ տարուց ավելի գտնվում էր գերության մեջ: Նրան ազատելու համար Իսրայելն անգամ ռազմական գործողություններ է իրականացրել …
The post Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին գերությունից ազատելու համար. Ն. Նորիկյան appeared first on ԳԱԼԱ.
Փաստաբան Նորայր Նորիկյանը սոցցանցի իր էջում գրել է.
2011 թվականի հոկտեմբեր ամսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն իսրայելցի շարքային զինվոր Գիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար նրան փոխանակեց 1000 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնց թվում կային նաև Համասի գրոհայիններ:
Այդ զինվորը հինգ տարուց ավելի գտնվում էր գերության մեջ: Նրան ազատելու համար Իսրայելն անգամ ռազմական գործողություններ է իրականացրել Գազայի հատվածում:
Զինվորի ծնողները մի քանի տարի Իսրայելի վարչապետի գրասենյակի դիմաց կազմակերպել են բողոքի գործողություններ՝ պահանջելով իրենց որդու վերադարձը:
Վարչապետ Նաթանյահուն այս առիթով հայտարարել է, որ որոշումը շատ դժվարին էր, սակայն ինքը պարտավորություն էր զգում տուն վերադարձնել զինվորին, որին պետությունն էր մարտի դաշտ ուղարկել՝ ավելացնելով, որ ինքը իր 1 զինվորին ազատելու համար վճարում է շատ թանկ գին՝ 1000 պաղեստինցի, բայց վճարում է:
Իմ խորին համոզմամբ, այսպիսի քաղաքականությամբ է պայմանավորված Իսրայելի և նրա բանակի հաջողության գաղտնիքը, որտեղ մեկ զինվորի կյանքը կարող է հավասարազոր լինել 1000 մարդու հետ:
Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք կենդանի մարդուն չենք սիրում, մենք կենդանի հերոսի գոյությունը չենք ընկալում:
Մեր հերոսը պետք է մեռած լինի, մեր 18 տարեկան զինվորն ու սպան պետք է սպանված կամ զոհված լինեն, որ մենք գնահատենք ու արժևորենք նրանց, հարգենք նրանց ՛՛Կենդանի՛՛ հիշատակը:
Ժողովու՛րդ, սա մեր հավաքական ողբերգությունն է:
Հենց այսպիսի մտածողությամբ ենք մենք դարեր շարունակ դոփել նույն տեղում…
Երեկ հայտի դարձավ, որ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը գերի է ընկել:
Ինձ տխրեցնում ու զայրացնում է մեր հանրային անտարբերությունը, պետական մարմինների լռությունը:
Ինձ համար ընդունելի չէ զինված ուժերի սպայի նկատմամբ ցուցաբերվող այս մոտեցումը:
Ամեն ինչ պետք է արվի՝ նրան հայրենիք վերադարձնելու համար:
Պարո՛ն վարչապետ, Ձեր կառավարությունը պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին գերությունից ազատելու համար…
Փառք ու պատիվ հայոց բանակի սպներին ու զինվորներին, որոնք, վտանգելով իրենց կյանքը, ապահովում են եմր հայրենիքի խաղաղությունը…
The post Կառավարությունը պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին գերությունից ազատելու համար. Ն. Նորիկյան appeared first on ԳԱԼԱ.