Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն, Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրը տարավ 2 հաղթանակ: Արդեն հայտնել ենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը հաղթել է Ռումինիայի ընտրանուն: Երկորրդ տուրում հայ շախմատիստները զիջել են բուլղարացիներին՝ 2,5։3,5 հաշվով, իսկ երրորդ տուրում առավելության են հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ 4,5։1,5 հաշվով։ Հայաստանի թիմից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա …
The post Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Թուրքիային, պարտվեց Բուլղարիային appeared first on ԳԱԼԱ.
Շախմատի համաշխարհային 44-րդ Օլիմպիադայում, որն այս տարի անցկացվում է օնլայն, Հայաստանի հավաքականը մրցումային առաջին օրը տարավ 2 հաղթանակ: Արդեն հայտնել ենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը հաղթել է Ռումինիայի ընտրանուն:
Երկորրդ տուրում հայ շախմատիստները զիջել են բուլղարացիներին՝ 2,5։3,5 հաշվով, իսկ երրորդ տուրում առավելության են հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ՝ 4,5։1,5 հաշվով։
Հայաստանի թիմից հաղթանակ են տարել Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Ալժիրը, Եգիպոսը, Մարոկկոն, Խորվաթիան, Անգլիան, Թուրքիան և Ռումինիան:
The post Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Թուրքիային, պարտվեց Բուլղարիային appeared first on ԳԱԼԱ.