Օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Ընդգծել եմ, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Հանդիպման ընթացքում անդրադարձել …