ՉԼ-ի եզրափակչի օրը Մարսելի կենտրոնում կարգելվի կրել ՊՍԺ-ի մարզաշապիկը
Կիրակի օրը կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված Մարսելի կենտրոնում կարգելվի կրել ՊՍԺ-ի մարզաշապիկը:
Քաղաքի ոստիկանությունը նման այդ կփորձի խուսափել անկարգություններից:
ՊՍԺ-ի ու «Մարսելի» երկրպագուները միմյանց ատում են: ՉԼ-ի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակից հետո Մարսելում բախումներ են եղել:
Արգելվել է կրել նաև փարիզյան ակումբի գույներով հագուստ, շարֆեր և բացեիբաց ունենալ այլ ատրիբուտներ:
The post ՉԼ-ի եզրափակչի օրը Մարսելի կենտրոնում կարգելվի կրել ՊՍԺ-ի մարզաշապիկը appeared first on ԳԱԼԱ.