«Ա1+». Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են` իրենց բակում բարձրահարկ շենք է կառուցվում, որն, ըստ նրանց, ամբողջովին փակելու է իրենց շենքը։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տարբեր գերատեսչությունների, այսօր էլ հանդիպում ունեցան Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ ամբողջ տարածքում չկա խաղահրապարակ, …